ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԸ: ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 9 · ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 66. Ազատ մաքսային պահեստները
Հոդված 66. Ազատ մաքսային պահեստները
1. Ազատ մաքսային պահեստը մեկ կամ մի քանի առանձնացված շենքերի, բաց հրապարակների համախումբ է, որտեղ առանց մաքսային հսկողության կարող են պահպանվել «ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնված ապրանքները:
2. Ազատ մաքսային պահեստներ կարող են հիմնել Հայաստանի Հանրապետության անձինք` սույն օրենսգրքի 59 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով ստացած լիցենզիայի հիման վրա: