ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸԳլուխ 12 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հոդված 76. Համանման ապրանքները
Հոդված 76. Համանման ապրանքները
Համանման են համարվում միևնույն երկրից ծագած այն ապրանքները, որոնք, նույնական չլինելով, ունեն նման հատկանիշներ և բաղադրանյութեր, որոնք հնարավորություն են տալիս դրանք կիրառել նույն նշանակությամբ և լինել փոխարինելի: Ընդ որում, ապրանքների համանմանությունը որոշելու համար, ի թիվս այլ գործոնների, հաշվի են առնվում նաև դրանց որակը, համբավը (ապրանքային նշանը):
Նույն ապրանքների և համանման ապրանքների թվին չեն դասվում այն ապրանքները, որոնք պարունակում կամ արտացոլում են ճարտարագիտական, ձևավորման, գեղարվեստական կամ նախագծային աշխատանքներ, պլաններ և էսքիզներ, որոնց համար 83 հոդվածի «դդ» ենթակետի համաձայն ճշգրտում չի կատարվել, քանի որ այդ աշխատանքներն իրականացվել են ներմուծման երկրում:
(76-րդ հոդվածը լրաց. 25.09.02 ՀՕ-412-Ն)