Հոդված 9. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 9. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
1. Մասնագիտացված անձանց կողմից սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների, ինչպես նաև լիցենզիաների պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը տեղում կամ հեռակա ստուգումների միջոցով` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերում չնշված անձանց կողմից սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի կողմից լիցենզավորված անձանց` արժութային օրենքների և դրանց հիման վրա ընդունած իրավական այլ ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմինը: