Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-28-ից մինչև 2022-12-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 23. Քաղաքացիական և ծառայողական զենքի նորոգումը և հարդարումը

գործել է մինչև 2022-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 23. Քաղաքացիական և ծառայողական զենքի նորոգումը և հարդարումը

1. Քաղաքացիական և ծառայողական զենք նորոգելու իրավունք ունեն քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք, իսկ հարդարելու իրավունք ունեն քաղաքացիական և ծառայողական զենքի հարդարման լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք՝ ապահովելով զենքի հետ վարվելու անվտանգությունը, աշխատանքների ընթացքի նկատմամբ հսկողությունը, որակը, նորոգման կամ հարդարման հանձնված զենքի պահպանությունը:

2. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կարող են զենքը նորոգել, այդ թվում՝ չաշխատող մասերը փոխելու կամ նորոգելու միջոցով այն դարձնել պիտանի, վերականգնել արտաքին տեսքը:

3․ Կենտրոնացված հաշվառում կատարելու և ստուգողական կրակված գնդակներ ու պարկուճներ ստանալու նպատակով քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձը պարտավոր է նորոգումից հետո հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան ներկայացնել ակոսափող զենքերը:

4․ Քաղաքացիական և ծառայողական զենքի հարդարման լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կարող են զենքի տեխնիկական և քրեագիտական բնութագրերի պահպանմամբ կատարել գեղարվեստական ձևավորում՝ օգտագործելով թանկարժեք մետաղներ և քարեր։ Անձնական զենքի հարդարման համար լիցենզիա չի պահանջվում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։