Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-27-ից մինչև 2023-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԶԵՆՔԸ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 19. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրությամբ, առևտրով զբաղվող իրավաբանական անձանց, լիցենզավորված հրաձգարանների, սպորտային, ռազմամարզական կազմակերպությունների և որսորդական տնտեսություն վարող կազմակերպությունների՝ զենք ձեռք բերելու իրավունքը

գործել է մինչև 2023-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 19. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրությամբ, առևտրով զբաղվող իրավաբանական անձանց, լիցենզավորված հրաձգարանների, սպորտային, ռազմամարզական կազմակերպությունների և որսորդական տնտեսություն վարող կազմակերպությունների՝ զենք ձեռք բերելու իրավունքը

1. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք իրենց կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով իրավունք ունեն ձեռք բերելու քաղաքացիական և ծառայողական զենք՝ օրենքով սահմանված կարգով։ Ձեռք բերված զենքը ենթակա է գրանցման և հաշվառման՝ օրենքով սահմանված կարգով:

2․ Լիցենզավորված հրաձգարանները, սպորտային և ռազմամարզական կազմակերպությունները կարող են ձեռք բերել քաղաքացիական և ծառայողական զենքեր, որոնք պետք է պահվեն նույն կազմակերպություններում և օգտագործվեն այդ կազմակերպությունների տարածքում:

3․ Որսորդական տնտեսություն վարող կազմակերպություններն իրավունք ունեն ձեռք բերելու քաղաքացիական զենք։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։