Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-07-01-ից մինչև 2023-08-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԶԵՆՔԸ

Հոդված 9. Զենքի վերաբերյալ տեղեկությունների պետական կադաստրը

գործել է մինչև 2023-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 9. Զենքի վերաբերյալ տեղեկությունների պետական կադաստրը

1. Զենքի վերաբերյալ տեղեկությունների պետական կադաստրը (այսուհետ՝ կադաստր) Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության թույլատրված քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների վերաբերյալ համակարգված տեղեկությունների պաշտոնական ժողովածու է:

2. Կադաստրը հրապարակվում է քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների մոդելների ցանկի հիման վրա, որում ընդգրկված տվյալները մուտքագրվում են Կառավարության կողմից եռամսյակը մեկ հաստատվող կադաստր կամ հանվում են կադաստրից: Կադաստր չեն մուտքագրվում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, ներկրվող և արտահանվող քաղաքացիական զենքի նմուշ օրինակների վերաբերյալ տվյալները:

3. Կադաստրը վարում է ստանդարտացման և չափագիտության ոլորտի լիազոր մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով: Կադաստրում փոփոխություններ են արվում քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների մոդելների ցանկը հաստատելուց հետո՝ ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, եթե այդ տվյալները ենթակա են կադաստր մուտքագրվելու կամ կադաստրից հանվելու:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։