Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-02-15-ից մինչև 2024-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 10. Լիցենզավորմանը ներկայացվող հիմնական պահանջները

գործել է մինչև 2024-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 10. Լիցենզավորմանը ներկայացվող հիմնական պահանջները

1. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրությունը, առևտուրը, հարդարումը, հրաձգարանի գործարկումը, ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա են լիցենզավորման:

2. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիաները տալիս է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

3. Քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի, հարդարման, հրաձգարանի գործարկման լիցենզիաները տալիս է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը:

4. Լիցենզիաները տրվում են անժամկետ:

5. Լիցենզավորվող կազմակերպություններում զենքի հետ առնչվող աշխատողների նկատմամբ կիրառվում են սույն օրենքով նախատեսված սահմանափակումները:

6. Լիցենզավորվող կազմակերպությունները պարտավոր են ապահովել օրենքով և համապատասխան լիցենզավորման կարգերով սահմանված՝ զենքի զետեղարաններին, պահոցներին, պահեստներին և առևտրի սրահներին ներկայացվող պահանջները:

7. Լիցենզիայի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:

8․ Լիցենզիա ստանալու դիմումը համապատասխան մարմինը քննարկում է դիմումն ստանալու օրվանից հաշված՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետը կարող է երկարաձգվել օրենքով սահմանված կարգով: Դիմումում նշվում են տեղեկություններ արտադրության, առևտրի, հարդարման ենթակա զենքի տեսակի, դրա արտադրության լիակատար անվտանգության, հաշվառման և պահպանության ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին: Դիմողը պարտավոր է ներկայացնել նաև իրավաբանական անձի հիմնադրմանը և գրանցմանը վերաբերող, քաղաքացու անձը հաստատող և օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:

9․ Լիցենզիան մերժելու հիմքերն են`

1) դիմողի կողմից անհրաժեշտ տեղեկություններ չներկայացնելը կամ ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելը, եթե հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ թերությունները չեն վերացվել.

2) զենքի արտադրության անվտանգության, հաշվառման և պահպանության ապահովման անհնարինությունը կամ այդ պայմանները չապահովելը.

3) օրենքով նախատեսված այլ հիմքեր:

10․ Լիցենզիա ստանալու դիմումը մերժելու դեպքում համապատասխան մարմինը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին` նշելով մերժման հիմքը: Լիցենզիա ստանալու դիմումը մերժելու որոշումը, ինչպես նաև դիմումի քննարկման ժամկետների խախտումները դիմումատուն կարող է բողոքարկել օրենքով սահմանված կարգով:

11. Սույն օրենքով նախատեսված լիցենզիաների պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիցենզիա տրամադրող պետական մարմինը:

(10-րդ հոդվածը փոփ. 16.12.22 ՀՕ-475-Ն, լրաց. 16.01.24 ՀՕ-34-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։