Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-02-15-ից մինչև 2024-07-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-07-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 7 · ԶԵՆՔՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ, ՎԱՃԱՌՔԸ, ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՓՈԽԱՆՑՈՒՄԸ, ԺԱՌԱՆԳՈՒՄԸ

Հոդված 29. ․ Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի, փամփուշտների վաճառքը, նվիրումը, փոխանցումը և ժառանգումը

գործել է մինչև 2024-07-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 29․ Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի, փամփուշտների վաճառքը, նվիրումը, փոխանցումը և ժառանգումը

1․ Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-8-րդ կետերում նշված՝ զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտները կարող են վաճառել կամ նվիրել օրինական հիմքերով իրենց պատկանող քաղաքացիական և ծառայողական զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը և փամփուշտները քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց, պետական ռազմականացված կազմակերպություններին՝ այդ մասին նախապես տեղեկացնելով զենքի հաշվառման վայրի Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

2․ Ֆիզիկական անձինք իրավունք ունեն իրենց զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը և փամփուշտները վաճառելու կամ նվիրելու զենքի համապատասխան թույլտվություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձին՝ նախապես այդ մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը։ Զենքի վերահաշվառումն ու վերագրանցումը կատարվում են զենքի հաշվառման և գրանցման ընթացակարգով։

3․ Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող քաղաքացիական և ծառայողական զենքը կարող է փոխանցվել`

1) Հայաստանի Հանրապետության ոստիկանություն` զենքը պահելու կամ փորձաքննության համար կամ ի տնօրինություն.

2) (կետն ուժը կորցրել է 13.07.23 ՀՕ-268-Ն)

3) սերտիֆիկացման մարմիններին` համապատասխանության գնահատում անցկացնելու համար.

4) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիազորած մասնագետներին` պատմամշակութային և արվեստաբանական փորձաքննության համար.

5) սպորտային հրաձգությամբ զբաղվող կազմակերպություններին` հրաձգային պարապմունքների ու մրցումների անցկացման ժամանակ.

6) մաքսային մարմիններին` ներկրվող կամ արտահանվող զենքը մաքսազերծելու համար.

7) զենք փոխադրողին՝ փոխադրելու համար:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված սուբյեկտներին զենքը փոխանցվում է ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով:

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը զենք ձեռք բերելու, պահելու և կրելու, պահելու և օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն տալու յուրաքանչյուր դեպքի մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան թույլտվությունը տալու օրվանից հաշված՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան տեղեկատվություն է ներկայացնում ֆիզիկական անձանց մահվան փաստը գրանցելու և հաշվառելու իրավասություն ունեցող լիազոր մարմին, իսկ վերջինս նույն անձանց մահվան փաստն արձանագրելու դեպքում այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, որն անհապաղ, բայց ոչ ուշ, քան այդ մասին տեղեկատվությունն ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում համապատասխան միջոցներ է ձեռնարկում զենքը ժամանակավոր առգրավելու, վերցնելու ուղղությամբ:

6. Քաղաքացիական զենքի ժառանգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1250-րդ հոդվածով սահմանված կարգով:

7. Ժառանգի կողմից զենքից, զենքի հավաքածուից կամովին հրաժարվելու դեպքում կամ անժառանգ զենք լինելու դեպքում զենքն անցնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնօրինմանը:

8. Եթե զենքի, զենքի հավաքածուի ժառանգությունն ստանձնած ժառանգը ձեռք չի բերում զենքի համապատասխան թույլտվություն, ապա պարտավոր է այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան ժառանգությունն ստանալու օրվանից հաշված՝ յոթնօրյա ժամկետում, հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ վերջինիս միջոցով համապատասխան զենքը կամ զենքի հավաքածուն տնօրինելու և ժառանգին փոխհատուցում տրամադրելու համար: Զենքը կամ զենքի հավաքածուն տնօրինելու գործընթացը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կատարում է նաև այն դեպքում, երբ ժառանգությունն ստանձնած ժառանգը մերժում է ստանում համապատասխան թույլտվությունը տրամադրելու հարցում:

(29-րդ հոդվածը փոփ. 16.12.22 ՀՕ-475-Ն, 13.07.23 ՀՕ-268-Ն)

(13.07.23 ՀՕ-268-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։