Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն oրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական, ծառայողական և ձեռքի մարտական հրաձգային զենքի շրջանառությունը և դրա հետ կապված հարաբերությունները։
2. Սույն օրենքի դրույթները տարածվում են նաև զենքի փամփուշտների և հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի շրջանառության վրա:
(1-ին հոդվածը լրաց. 13.07.23 ՀՕ-268-Ն)
(13.07.23 ՀՕ-268-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)