Հոդված 14. Զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտները
Հոդված 14. Զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտները
1. Օրենքով սահմանված կարգով զենք ձեռք բերելու իրավունք ունեն՝
1) պետական ռազմականացված կազմակերպությունները.
2) պետական մարմինները և կազմակերպությունները՝ օրենքով սահմանված դեպքերում.
3) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք.
4) քաղաքացիական և ծառայողական զենքի, ռազմական նշանակության արտադրանքի արտադրությամբ, առևտրով զբաղվող իրավաբանական անձինք.
5) զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք․
6) սպորտային հրաձգությամբ զբաղվող և հրաձգարան գործարկող կազմակերպությունները.
7) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.
8) օտարերկրյա քաղաքացիները:
2. Ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք և ուսումնական փամփուշտներ հատկացվում են Կառավարության սահմանած կարգով:
(14-րդ հոդվածը փոփ. 13.07.23 ՀՕ-268-Ն, փոփ., լրաց. 16.01.24 ՀՕ-34-Ն)
(13.07.23 ՀՕ-268-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)