Հոդված 4. Քաղաքացիական զենքը
Հոդված 4. Քաղաքացիական զենքը
1. Քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեսված է քաղաքացիների ինքնապաշտպանության, սիրողական և սպորտային հրաձգության, որսորդության, սպորտային ու մշակութային միջոցառումների ընթացքում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում օգտագործելու համար: Քաղաքացիական զենքն իր կառուցվածքով պետք է բացառի կրակահերթով կրակելու հնարավորությունը:
2. Քաղաքացիական զենքի տեսակներն են՝
1) ողորկափող հրազեն.
2) համակցված հրազեն, այդ թվում՝ փոփոխվող, ներդրվող ակոսավոր փողով.
3) երկար ակոսափող հրազեն՝ 1500 մմ-ից ոչ ավելի երկարություն և 12.7 մմ-ից ոչ ավելի տրամաչափ ունեցող փողով.
4) օդաճնշիչ զենք՝ ոչ ավելի, քան 25 ջոուլ փողային էներգիայով.
5) գազային զենք.
6) ազդանշանային զենք.
7) սառը զենք.
8) էլեկտրահարող զենք․
9) նետողական զենք։
(4-րդ հոդվածը փոփ. 13.07.23 ՀՕ-268-Ն, փոփ., խմբ. 16.01.24 ՀՕ-34-Ն)
(13.07.23 ՀՕ-268-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)