Հոդված 1
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (10 հունվարի 1998 թվականի, ՀՕ-186) 18-րդ հոդվածի 1-ին մասում`
ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իգ» և «իդ» ենթակետերով`
«իգ) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար 2
իդ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար 10».
բ) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժը» և «ժթ» ենթակետերով`
«ժը) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար 2
ժթ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար 10».
գ) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժզ» և «ժէ» ենթակետերով`
«ժզ) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար 2
ժէ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար 10».
դ) 4-րդ կետում`
1. «է» ենթակետից հանել «և վկայական տալու» բառերը.
2. «թ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`
«ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան մեկից
ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ 10».
3. «ժե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ժե) նշանի միջազգային գրանցման կամ տարածքային
ընդարձակման հայտ ներկայացնելու համար 50».
4. երկրորդ «իա» ենթակետը համարել «իբ» ենթակետ.
5. «իբ» ենթակետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ «իգ» և «իդ» ենթակետեր`
«իգ) ապրանքային նշանի հայտը զատելու մասին դիմում ներկայացնելու համար 10
իդ) ապրանքային նշանի գրանցումը բաժանելու մասին դիմում ներկայացնելու
համար 15»: