Անցնել բովանդակությանը

ՈՒՂՂՈՒՄ 22.09.22 N 1480-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

Ուղղում1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՈՒՂՂՈՒՄ

Arlis.am միասնական կայքում 2022 թվականի սեպտեմբերի 23-ին հրապարակված Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1480-Ն որոշման 1-ին կետի

1) 2-րդ ենթակետում՝

«1-ին կետում «կրթական ծրագրի» բառերը փոխարինել «նախադպրոցական կրթական ծրագրի և նախադպրոցական ծառայության»» բառերը կարդալ «1-ին կետի 1-ին ենթակետում «կրթական ծրագրի» բառերը փոխարինել «նախադպրոցական կրթական ծրագրի և նախադպրոցական ծառայության»»,

2) 4-րդ ենթակետում՝

«N 1 հավելվածի՝

ա. վերնագրում, 1-ին, 2-րդ և 6-րդ կետերում «նախադպրոցական կրթական ծրագրի» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «նախադպրոցական կրթական ծրագրի և նախադպրոցական ծառայության» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,» բառերը կարդալ

«N 1 հավելվածի՝

ա. վերնագրում, 1-ին, 2-րդ, 6-րդ կետերում, Ձև N1-ում և Ձև N3-ում «նախադպրոցական կրթական ծրագրի» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «նախադպրոցական կրթական ծրագրի և նախադպրոցական ծառայության» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,»,

3) 13-րդ ենթակետում՝

«NN 17, 19 հավելվածները լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետերով՝

«8.1 Օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվություն կարող է տրվել միայն տվյալ մասնագիտության գծով լիցենզավորված ուսումնական հաստատություններին:».» բառերը կարդալ

«NN 17, 19 հավելվածները լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 8.2-րդ կետերով՝

«8.2 Օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվություն կարող է տրվել միայն տվյալ մասնագիտության գծով լիցենզավորված ուսումնական հաստատություններին:».»:

ՀՀ վարչապետի աշխատակազմ

10.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։