Հոդված 24
Հոդված 24.
Օրենքի 32-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1) իր գործունեության ընթացքում թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում․»․
2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․
3) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1) կուսակցության կողմից օրենքով չթույլատրված կամ օրենքով սահմանված չափը գերազանցող նվիրատվությունները օրենքով սահմանված ժամկետում պետական բյուջե կամ նվիրատուին փոխանցելու կամ կուսակցության տարեկան հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում և կարգով հրապարակելու կամ պետական լիազոր մարմին ներկայացնելու կամ օրենքով սահմանված՝ տարեկան հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրելու օրենքով սահմանված կարգը դիտավորությամբ խախտելը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկվելուց և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կուսակցության գործունեությունը կասեցնելու հնարավորության վերաբերյալ գրավոր նախազգուշացվելուց հետո՝ երեսնօրյա ժամկետում, խախտումը չվերացնելը կամ»․
4) 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել․
5) 5-րդ մասի «Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» բառերով․
6) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«9. Կասեցման ժամանակահատվածում կուսակցությունը չի կարող իրականացնել որևէ գործունեություն, այդ թվում՝ ստանալ սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված որևէ նվիրատվություն, բացառությամբ անդամավճարներ հավաքելու, պայմանագրային, այդ թվում՝ աշխատանքային պարտավորությունները կատարելու, հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարումներ վճարելու հետ կապված գործողությունների, ինչպես նաև այն գործողությունների, որոնք անհրաժեշտ են կասեցման համար հիմք հանդիսացող խախտումները վերացնելու և կուսակցության` որպես իրավաբանական անձի բնականոն գործունեությունն ապահովելու համար։»․
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով․
«10. Կուսակցության գործունեության կասեցումը հիմք չէ այդ կուսակցության առաջադրմամբ ընտրված պատգամավորի, համամասնական ընտրակարգով ընտրված՝ համայնքի ավագանու անդամի լիազորությունները կամ Ազգային ժողովում տվյալ կուսակցությունը ներկայացնող խմբակցության գործունեությունը դադարեցնելու համար։»։