Հոդված 14
Հոդված 14.
Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ հttp://www.azdarar.am, հրապարակել ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի վերաբերյալ հաշվետվությունը։ Կուսակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով պարտավոր է ներկայացնել հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, արժեթղթերի հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկություններ, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև վարկային տեղեկատվություն։»: