Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործել է մինչև 2023-12-27Բացել ARLIS-ում

Հոդված 20

․ Oրենքի 27-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2. Կուսակցությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող մայիսի 31-ից ոչ ուշ, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվությունը (այսուհետ` տարեկան հաշվետվություն), իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը:

Հաշվետվությունը ներառում է նաև սույն օրենքի 24-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված՝ կուսակցություններին և նրանց անդամներին տեղական կամ միջազգային համագործակցության շրջանակներում ստացած նյութական և ոչ նյութական աջակցության նպատակով հատուցված (ներառյալ՝ դասընթացների, ճանապարհածախսի հատուցում և այլն) ծախսերի մասին տեղեկություններ։»․

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3. Կուսակցությունն իր հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելուց հետո՝ եռօրյա ժամկետում, պարտավոր է հաշվետվությունը և դրա հրապարակման փաստը վկայող ապացույցը ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։»․

3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«7. Կուսակցության տարեկան հաշվետվության ձևը և դրա լրացման կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Կուսակցություններն իրավունք ունեն իրենց հաշվետվությանը կից ներկայացնելու լրացուցիչ բացատրական նյութեր։»․

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով․

«8. Կուսակցության տարեկան հաշվետվությունը, ի թիվս այլ տեղեկությունների, պետք է պարունակի կուսակցության՝

1) մուտքերը՝

ա․ մուտքի վճարներ,

բ․ անդամավճարներ,

գ․ ֆիզիկական անձանց նվիրատվություններ,

դ․ օրենքով սահմանված կարգով ստացված բյուջետային ֆինանսավորում,

ե․ կուսակցության հիմնադրած զանգվածային լրատվության միջոցների և հրատարակչությունների՝ հաշվետու տարում կուսակցությանը փոխանցած միջոցները՝ առանձին նշելով զանգվածային լրատվության միջոցների և հրատարակչությունների՝ հաշվետու տարվա գործունեությամբ ստացված շահույթը,

զ․ տեղական և միջազգային համագործակցության շրջանակներում կուսակցությանն ու նրա անդամներին ուսումնառության, վերապատրաստման, համաժողովներին, սեմինարներին ու նմանատիպ այլ միջոցառումներին մասնակցության նպատակով հատուցված համապատասխան միջոցներ,

է․ վարկեր և փոխառություններ,

ը․ բանկային ավանդների գծով ստացված տոկոսներ,

թ․ կուսակցության օգտին անհատույց կատարված աշխատանքներ և մատուցված ծառայություններ,

ժ․ քաղաքացիաիրավական այլ գործարքներից՝ կուսակցության գույքի առքուվաճառքից, վարձակալությունից և օրենքով չարգելված այլ գործարքներից ստացված միջոցներ,

ժա․ այլ մուտքեր․

2) ելքերը՝

ա․ աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա ծառայությունների մատուցման վճարներ,

բ․ հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ,

գ․ կոմունալ վճարներ,

դ․ գույքի վարձակալության վճարներ,

ե․ ապրանքանյութական արժեքներ ձեռք բերելու համար կատարված վճարումներ,

զ․ տրանսպորտային ծախսերի գծով ելքեր,

է․ գործուղման ծախսերի գծով ելքեր,

ը․ այլ ելքեր․

3) կուսակցության գույքը՝

ա․ անշարժ գույք (շենք, շինություն, հողամաս և այլն),

բ․ տրանսպորտային միջոցներ․

4) կուսակցության պարտավորությունները՝

ա․ բանկերի հանդեպ ունեցած պարտավորություններ,

բ․ վարկային կազմակերպությունների հանդեպ ունեցած պարտավորություններ,

գ․ փոխատուի հանդեպ ունեցած պարտավորություններ,

դ․ այլ պարտավորություններ։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։