Հոդված 2. Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասում՝
Հոդված 2. Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 1-ին կետը «ապրանքի մատակարարումը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված հումքի վերամշակման արդյունքում ստացված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը» բառերով.
2) 2-րդ կետը «ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի հետ կնքված պայմանագրերով նրանց կողմից տրված հումքից Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ տարայավորված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի)» բառերով: