Հոդված 3. Օրենսգրքի 101-րդ հոդվածում՝
Հոդված 3. Օրենսգրքի 101-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «, ինչպես նաև» բառերը փոխարինել «կամ» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանելու դեպքում արտահանված ապրանքների համար ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարը փոխհատուցվում է Կառավարության սահմանած կարգով, չափով և ժամկետներում:»: