Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածում՝
Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի երկրորդ պարբերության և 2-րդ մասի «ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը» բառերը փոխարինել «ոստիկանությունը» բառով.
2) 2-րդ մասը «մերձավոր ազգականներին» բառերից հետո լրացնել «, իսկ միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին՝ արգելանքի վերցնելու պահից հետո անմիջապես» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Սույն գլխի իմաստով սահմանված ձերբակալումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը։ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը փոխանցվում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից՝ սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով գործ հարուցելու մասին տեղեկացնելով։»: