Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օր հետո։
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված վարույթները շարունակում են իրականացվել այդ վարույթների հարուցման պահին գործող օրենքի դրույթների հիման վրա:
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով Հայաստանի Հանրապետության ոստիկանության տրամադրած ժամանակավոր և մշտական թույլտվությունները, Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի կողմից օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված կացության ժամանակավոր թույլտվությունները շարունակում են գործել մինչև դրանց ժամկետը լրանալը։
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2022 թ. դեկտեմբերի 20
Երևան
ՀՕ-471-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական: