Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-10-23-ից մինչև 2022-08-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ, ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

Հոդված 23. Պետական մարմնի գործունեության դադարումը

գործել է մինչև 2022-08-04Բացել ARLIS-ում

Հոդված 23. Պետական մարմնի գործունեության դադարումը

1. Պետական մարմնի գործունեությունը դադարում է այն իրավական ակտով, որի համաձայն ստեղծվել է պետական մարմինը:

2. Բացառությամբ վերակազմակերպման դեպքերի, պետական մարմնի գործունեությունը դադարեցված է համարվում դրա դադարեցման մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո:

3. Գործունեությունը դադարեցրած պետական մարմնի քաղաքացիաիրավական իրավունքները, պարտականությունները և ամրացված գույքը փոխանցվում են Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Կառավարության:

4. Սույն հոդվածով սահմանված կանոնակարգումները տարածվում են նաև ենթակա պետական մարմինների և մարզպետների աշխատակազմերի վրա:

(23-րդ հոդվածը փոփ. 14.11.19 ՀՕ-253-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։