Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-10-րդ մասերով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-10-րդ մասերով.

«5. Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը վճարվում են անկանխիկ եղանակով, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասում նշված դեպքերի:

6. Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը, սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն, անկանխիկ եղանակով վճարվում են ընտանիքի միակ չափահաս անդամին կամ ընտանիքի չափահաս անդամին՝ ընտանիքի չափահաս մյուս բոլոր անդամների գրավոր համաձայնությամբ (եթե ընտանիքի կազմում կան մեկից ավելի չափահաս անդամներ):

7. Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը դիմումի հիման վրա վճարվում են անկանխիկ կամ կանխիկ եղանակով, եթե գումարը վճարվում է ընտանիքի չափահաս անդամին (ընտանիքի միակ չափահաս անդամին կամ ընտանիքի մյուս բոլոր չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ գումարը ստացող՝ ընտանիքի չափահաս անդամին), որն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է, կամ լրացել է նրա 75 տարին։

8. Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը կանխիկ եղանակով վճարելը նպաստի կամ հրատապ օգնության գումարը ընտանիքի չափահաս անդամին վճարելն է:

9. Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստն անկանխիկ եղանակով վճարելը գումարը ընտանիքի միակ չափահաս անդամի կամ սույն հոդվածի 6-րդ մասում նշված ձևով ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության մեջ նշված ընտանիքի չափահաս անդամի անվամբ (այսուհետ՝ սոցիալական ապահովության հաշվի տեր) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելն է:

10. Հրատապ օգնությունն անկանխիկ եղանակով վճարելը գումարը ընտանիքի միակ չափահաս անդամի կամ սույն հոդվածի 6-րդ մասում նշված ձևով ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության մեջ նշված ընտանիքի չափահաս անդամի անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցելն է:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։