Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Օրենքի 39-րդ հոդվածի 12-րդ մասից հանել «կամ Ազգային օպերատորի» բառերը և հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-16-րդ մասերով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Օրենքի 39-րդ հոդվածի 12-րդ մասից հանել «կամ Ազգային օպերատորի» բառերը և հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-16-րդ մասերով.

«14. Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը վճարվում են կանխիկ կամ անկանխիկ եղանակով` դիմումի հիման վրա, եթե ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը նշանակվել են (նշանակման դիմումը ներկայացվել է)՝

1) քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում՝ մինչև 2023 թվականի փետրվարիուղղ. 1-ը.

2) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում` մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը:

15. Սույն հոդվածի 14-րդ մասում նշված ժամկետներից հետո ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ և հրատապ օգնություն նշանակելու, վերականգնելու կամ վճարման եղանակը փոխելու կամ վճարող կազմակերպությունը փոխելու դիմում կամ ընտանեկան նպաստին, սոցիալական նպաստին կամ հրատապ օգնությանն առնչվող ցանկացած գրավոր դիմում ներկայացնելու դեպքում ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը վճարվում են անկանխիկ եղանակով՝ դիմումում նշված բանկի միջոցով:

16. Մինչև սույն հոդվածի 14-րդ մասում նշված ժամկետները նշանակված ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը կանխիկ եղանակով վճարվում են մինչև դիմումի (այդ թվում` սույն հոդվածի 15-րդ մասում նշված դիմումի) հիման վրա վճարման եղանակը փոխելը: Եթե սույն մասում նշված դիմումը չի ներկայացվում, ապա նպաստի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված բանկի միջոցով՝

1) քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում՝ 2023 թվականի հուլիսիուղղ. 1-ից.

2) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում` 2024 թվականի հունվարի 1-ից:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։