Գլուխ 4 · ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ
Հոդված 12. Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործության կարգավորումը տրանսպորտային և այլ փոխադրամիջոցների արտադրության կամ շահագործման ընթացքում
Հոդված 12. Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործության կարգավորումը տրանսպորտային և այլ փոխադրամիջոցների արտադրության կամ շահագործման ընթացքում
1. Արգելվում են տրանսպորտային և այլ փոխադրամիջոցների արտադրությունն ու շահագործումը, եթե դրանց արտանետումներում աղտոտող (վնասակար) նյութերի պարունակությունը գերազանցում է սահմանված չափաքանակները:
2. Տրանսպորտային և այլ փոխադրամիջոցները, որոնց արտանետումները վնասակար ազդեցություն ունեն մթնոլորտային օդի վրա, ենթակա են պարբերական ստուգման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: