Գլուխ 6 · ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 17. Մթնոլորտային օդի պահպանության վերահսկողությունը
Հոդված 17. Մթնոլորտային օդի պահպանության վերահսկողությունը
1. Մթնոլորտային օդի պահպանության պետական վերահսկողության խնդիրներն են՝
1) մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետման սահմանված չափաքանակների և պայմանների պահպանումը.
2) մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված ստանդարտների, նորմատիվների, կանոնների և այլ պահանջների, ինչպես նաև մթնոլորտային օդի պահպանության արտադրական հսկողության պահանջների պահպանումը.
3) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված՝ մթնոլորտային օդի պահպանության պահանջների կատարման ապահովումը:
2. Մթնոլորտային օդի պահպանության վերահսկողությունն իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը։