Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 80-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 80-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 80. Անշարժ աղբյուրներից մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումը մթնոլորտ` սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների գերազանցմամբ կամ առանց արտանետման թույլտվության
1. Անշարժ աղբյուրներից մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումն առանց արտանետման թույլտվության`
առաջացնում է տուգանքի նշանակում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
2. Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետման թույլտվությամբ սահմանված սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների գերազանցումը`
առաջացնում է տուգանքի նշանակում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»: