Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 4 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից ազդակիր համայնքներին բնապահպանական ծրագրերի իրականացման համար մասհանումների տրամադրումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից ազդակիր համայնքներին բնապահպանական ծրագրերի իրականացման համար մասհանումների տրամադրումը

1. Հայաստանի Հանրապետությունում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների, ինչպես նաև շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմնի կազմած ցանկում ներառված այլ ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանումներ կատարվում և առանձին տողով արտացոլվում են այն համայնքի բյուջեում, որի վարչական սահմաններում գտնվող օդային, ջրային և հողային տարածքներում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն: Սույն մասում նշված այլ ընկերությունների ցանկը յուրաքանչյուր տարի կազմում է շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմինը՝ Կառավարության սահմանած չափորոշիչների հիման վրա:

2. Համայնքների ցանկը և բնապահպանական հարկից նրանց վարչական և ֆոնդային բյուջեներ մասհանվող գումարների չափերը յուրաքանչյուր տարվա համար հաստատվում են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով: Մասհանումները առաջիկա բյուջետային տարվա ընթացքում կատարվում են անմիջապես պետական բյուջեից` սուբվենցիայի տեսքով։ Մասհանումների չափերը որոշվում են՝ ելնելով սույն հոդվածում նշված համապատասխան ընկերությունների կողմից առաջիկա բյուջետային տարվան նախորդող երկրորդ, երրորդ և չորրորդ տարիների արդյունքներով բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներով հաշվարկված բնապահպանական հարկի հանրագումարից՝ պակասեցնելով այն առաջիկա բյուջետային տարվան նախորդող առաջին տարվա համար համապատասխան համայնքների համար պետական բյուջեով նախատեսված և երկրորդ տարվա համար համայնքին փաստացի հատկացված մասհանումների հանրագումարի չափով: Համայնքների կամ բնակավայրերի ցանկի կազմումը և ըստ համայնքների կամ բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկումն իրականացնում է շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով:

3. Սույն օրենքով մասհանումներ կատարվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման, ջրային ռեսուրս վնասակար նյութերի և միացությունների արտահոսքի, ինչպես նաև ընդերքօգտագործման, արտադրության կամ սպառման թափոնների՝ հատուկ հատկացված տեղերում տեղադրման կամ պահման համար բնապահպանական հարկի գումարներից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։