Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-06-15-ից մինչև 2023-01-01։Բացել գործող տեքստը

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների, ինչպես նաև շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանվող այլ ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանումներ կատարվում են և առանձին տողով արտացոլվում այն համայնքի բյուջեում, որի տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն: Շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմինը սույն պարբերության մեջ նշված այլ ընկերությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչների հիման վրա:

գործել է մինչև 2023-01-01Բացել ARLIS-ում

Համայնքների ցանկը և բնապահպանական հարկից նրանց վարչական և ֆոնդային բյուջեներ մասհանվող գումարների չափերը յուրաքանչյուր տարվա համար հաստատվում են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով: Մասհանումները տվյալ (այսուհետ` առաջիկա) բյուջետային տարվա ընթացքում կատարվում են անմիջապես պետական բյուջեից` սուբվենցիայի տեսքով սույն օրենքի 3-րդ հոդվածում նշված նախապայմանների կատարման դեպքում: Մասհանումների չափերը որոշվում են՝ ելնելով սույն հոդվածում նշված համապատասխան ընկերությունների կողմից առաջիկա բյուջետային տարվան նախորդող երկրորդ, երրորդ և չորրորդ տարիների արդյունքներով պետական բյուջե փաստացի վճարված (2018 թվականի և հետագա տարիների համար՝ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներով հաշվարկված) բնապահպանական հարկի հանրագումարից՝ պակասեցնելով այն բյուջետային տարվան նախորդող առաջին երկու տարիների կտրվածքով՝ սույն օրենքով սահմանված կարգով համապատասխան համայնքներին կատարված մասհանումների չափով: Համայնքների և (կամ) բնակավայրերի ցանկի կազմումը և ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկումն իրականացնում է շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Սույն օրենքով մասհանումներ կատարվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման, ջրային ռեսուրս վնասակար նյութերի և միացությունների արտահոսքի, ինչպես նաև ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների հատուկ հատկացված տեղերում տեղադրման և (կամ) պահման համար բնապահպանական հարկի գումարներից:

(1-ին հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-281, խմբ., փոփ. 23.05.06 ՀՕ-62-Ն, լրաց., փոփ. 11.06.09 ՀՕ-157-Ն, փոփ., լրաց., խմբ. 21.12.17 ՀՕ-269-Ն, խմբ. 27.05.20 ՀՕ-278-Ն)

(27.05.20 ՀՕ-278-Ն օրենքն ունի 1-ին հոդվածին վերաբերող անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։