Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-04-ից մինչև 2020-06-15։Բացել գործող տեքստը

Հոդված 1. «Արմենիան Քափըր Փրոգրամ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի», «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ», «Արարատցեմենտ», «Միկա-ցեմենտ», «Հրազդանի ՋԷԿ», «Երևանի ՋԷԿ», «Գաջեգործ», «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Նաիրիտ» գործարան և «Գաջ» փակ բաժնետիրական ընկերությունների, «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» և «Գեոպրոմայնինգ Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, «Մաքուր երկաթ», «Ասկե-Գրուպ» և Չարենցավանի «Ձուլակենտրոն» բաց բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` ընկերություններ) կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանումներ կատարվում և առանձին տողով արտացոլվում են այն համայնքների բյուջեներում, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն:

գործել է մինչև 2020-06-15Բացել ARLIS-ում

Համայնքների ցանկը և բնապահպանական հարկից նրանց վարչական և ֆոնդային բյուջեներ մասհանվող գումարների չափերը յուրաքանչյուր տարվա համար հաստատվում են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով: Մասհանումները տվյալ (այսուհետ` առաջիկա) բյուջետային տարվա ընթացքում կատարվում են անմիջապես պետական բյուջեից` սուբվենցիայի տեսքով սույն օրենքի 3-րդ հոդվածում նշված նախապայմանների կատարման դեպքում: Մասհանումների չափերը որոշվում են` ելնելով սույն հոդվածում նշված համապատասխան ընկերությունների կողմից առաջիկա բյուջետային տարվան նախորդող երկրորդ, երրորդ և չորրորդ տարիների արդյունքներով պետական բյուջե փաստացի վճարված (2018 թվականի հունվարի 1-ից սկսած` միասնական հաշվից բնապահպանական հարկի գծով պարտավորությունը հաշվառող` պետական բյուջեի գանձապետական հաշվին հաշվեգրված) բնապահպանական հարկի հանրագումարից` պակասեցնելով այն բյուջետային տարվան նախորդող առաջին երկու տարիների կտրվածքով սույն օրենքով սահմանված կարգով համապատասխան համայնքներին կատարված մասհանումների չափով:

Սույն օրենքով մասհանումներ կատարվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման, ջրային ռեսուրս վնասակար նյութերի և միացությունների արտահոսքի, ինչպես նաև ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների հատուկ հատկացված տեղերում տեղադրման և (կամ) պահման համար բնապահպանական հարկի գումարներից:

(1-ին հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-281, խմբ., փոփ. 23.05.06 ՀՕ-62-Ն, լրաց., փոփ. 11.06.09 ՀՕ-157-Ն, փոփ., լրաց., խմբ. 21.12.17 ՀՕ-269-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։