Հոդված 345.4. Դատարանի որոշումը
Հոդված 345.4. Դատարանի որոշումը
1. Դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում՝ դիմումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու և նոտարի կողմից արձակված վճարման կարգադրությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմումն ամբողջությամբ մերժելու մասին:
2. Դատարանի որոշումը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:
3. Դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:
4. Դատարանի որոշումը կողմերին է ուղարկվում ընդունման պահից եռօրյա ժամկետում:»:
(հոդվածը չեղյալ է ճանաչվում 26.06.23 ՀՕ-226-Ն օրենքն ուժի մեջ մտնելու պահից` համաձայն նույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի)
(26.06.23 ՀՕ-226-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)