Հոդված 345.2. Դիմումին ներկայացվող պահանջները
Հոդված 345.2. Դիմումին ներկայացվող պահանջները
1. Նոտարի կողմից արձակված վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումում նշվում են՝
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը,
2) վճարման կարգադրության կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և համարը,
3) վճարման կարգադրությունը կողմերի համար պարտադիր դառնալու ամսաթիվը,
4) վճարման կարգադրությունը վիճարկելու հիմքերն ու հիմնավորումները,
5) վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ պահանջը:
2. Վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումին կցվում են՝
1) վճարման կարգադրության օրինակը,
2) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթը,
3) դիմումը և դրան կից փաստաթղթերը մյուս կողմին և նոտարին ուղարկելը հավաստող փաստաթուղթը:
3. Դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է նոտարի կողմից արձակված վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքի 345.1-ին հոդվածի կամ սույն հոդվածի պահանջների խախտմամբ: