Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-05-20-ից մինչև 2003-08-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի

կողմից «27» ապրիլի 1994 թ. Հ.Ն.-1055-I

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

I. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Օրենսգրքի 1 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի խնդիրն է` հանցավոր ոտնձգություններից պաշտպանել քաղաքացիների անձը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված նրանց իրավունքներն ու ազատությունները, սեփականության բոլոր ձևերը և ամբողջ պետական ու իրավական կարգը»:

2. Օրենսգրքի 2 հոդվածը վերացնել:

3. Օրենսգրքի 4 հոդվածում`

վերնագրից հանել «կամ այլ միութենական հանրապետության» բառերը,

երկրորդ մասը վերացնել,

երրորդ մասում «սովետական» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:

4. Օրենսգրքի 5 հոդվածի վերնագրում և տեքստում «ՍՍՀՄ սահմաններից դուրս» բառերը փոխարինել «արտասահմանում» բառերով, «ՍՍՀՄ քաղաքացիները»` «ՀՀ քաղաքացիները» բառերով, իսկ «սովետական» բառը` «ՀՀ» հապավումով:

5. Օրենսգրքի 34 հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դատարանը պատիժը նշանակում է սույն օրենսգրքի դրույթներին խիստ համապատասխան օրենքի այն հոդվածի սահմաններում, որը պատասխանատվություն է նախատեսում կատարված հանցագործության համար: Պատիժ նշանակելիս դատարանը, ղեկավարվելով իրավագիտակցությամբ, հաշվի է առնում կատարված հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, հանցավորի անձնավորությունը և գործի այն հանգամանքները, որոնք մեղմացնում կամ ծանրացնում են պատասխանատվությունը»:

6. Օրենսգրքի 7, 60, 76, 78, 79, 82, 130.1, 210.1, 216.1, 247, 249, 253, 258, 263-267, 268.1, 276 հոդվածներում «ՍՍՀՄ» հապավումը փոխարինել «ՀՀ» հապավումով:

7. Օրենսգրքի 22 և 59 հոդվածներում «ՍՍՀՄ» և «ՍՍՀ Միության» հապավումները փոխարինել «ՀՀ» հապավումով:

8. Օրենսգրքի 13 և 14 հոդվածներում «սովետական պետության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:

9. Օրենսգրքի 23 և 31 հոդվածներում «ՍՍՀ Միության» հապավումը փոխարինել «ՀՀ» հապավումով:

10. Օրենսգրքի 7, 20, 28.1 և 48 հոդվածներից հանել «սոցիալիստական» բառը:

11. Օրենսգրքի 23, 23.2, 24, 25, 41, 42.1 և 46 հոդվածներից հանել «ՍՍՀ Միության և» բառերը:

12. Օրենսգրքի 61, 63 և 64 հոդվածներից հանել «սովետական» բառը:

13. Օրենսգրքի 65 հոդվածի վերնագիրն ու առաջին մասի դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 65. ՀՀ պետական և հասարակական կարգը բռնությամբ տապալելու կամ փոխելու կոչերը

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պետական և հասարակական կարգը բռնությամբ տապալելու կամ փոխելու հրապարակային կոչերը, ինչպես նաև այդ նպատակով նման բովանդակությամբ նյութեր տարածելը»:

14. Օրենսգրքի 67 հոդվածի վերնագրից և տեքստից հանել «ինչպես նաև հակասովետական կազմակերպությանը մասնակցելը» բառերը:

15. Օրենսգրքի 85 հոդվածից հանել «և 83» թիվը:

16. Օրենսգրքի 206.2 հոդվածից հանել «ՍՍՀՄ», «կամ այլ միութենական, ինչպես նաև ինքնավար հանրապետության» բառերը:

17. Օրենսգրքի 7.1 , 23.1, 49.1, 50, 205, 206, 207.1, 208.1 և 209.1 հոդվածներում «ժողովրդական դրուժիննիկ» բառերը և դրանց բառակապակցությունները փոխարինել «զինվորական ոստիկան» բառերով և դրանց բառակապակցություններով:

18. Օրենսգրքի 245 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենսգրքի համապատասխան հոդվածներով ազգային անվտանգության մարմինների զինվորները, սերժանտները, ավագները, ենթասպաները և սպայական կազմի անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ հատկապես նշված անձինք պատասխանատվություն են կրում այն հանցագործությունների համար, որոնք ուղղված են ծառայությունը կրելու` նրանց համար սահմանված կարգի դեմ»:

19. Օրենսգրքի 265 և 273 հոդվածներում «Սովետական Միության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:

II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

19 մայիսի 1994 թ.

ՀՕ-102

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։