Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Դրամարկղային սպասարկման կարգը

գործել է մինչև 2005-06-25Բացել ARLIS-ում

Հոդված 3. Դրամարկղային սպասարկման կարգը

3.1. Բանկի կողմից կենտրոնական բանկին հանձնված կանխիկ դրամը ընդունվում է տեղում` հաճախորդի ներկայությամբ թերթ առ թերթ (մետաղադրամները` հատերով) վերահաշվելով կամ ստուգելով թղթադրամի կապոցների (մետաղադրամի պարկերի) ամբողջականությունը, փաթեթավորման ճշտությունը, համապատասխան վավերապայմանների առկայությունը, թղթադրամների արմատների քանակը` հետագայում վերահաշվումը իրականացնելու պայմանով: Բանկի կողմից Կենտրոնական բանկ հանձնված այն դրամանիշերի կապոցները, որոնք վնասված են կամ կասկածի տեղիք են տալիս, պարտադիր կարգով բանկի ներկայացուցչի ներկայությամբ տեղում վերահաշվվում են:

Ընդունված գումարը մուտքագրվում է բանկի թղթակցային հաշվին գումարի ընդունման նույն բանկային օրը:

3.2. Բանկի ներկայացուցիչը, ցանկության դեպքում, կարող է ներկա գտնվել իր կողմից հանձնված կանխիկ գումարի վերահաշվման գործընթացին, որը իրականացվում է գումարի ընդունումից հետո` այդ մասին նախօրոք հայտնելով Կենտրոնական բանկին: Բանկը իր կողմից հանձնված կանխիկ գումարի վերահաշվմանը մասնակցելու հայտը գրավոր ներկայացնում է Կենտրոնական բանկին` գումարը հանձնելու պահին:

3.3. Բանկը Կենտրոնական բանկին իրավունք է վերապահում Կենտրոնական բանկում վերահաշվման ժամանակ իր կողմից փաթեթավորված դրամական կապոցներում (մետաղադրամի պարկերում) կեղծ, անվճարունակ դրամանիշեր կամ պակասորդ հայտնաբերելու դեպքում իր թղթակցային հաշվից գանձել համապատասխան գումարը, իսկ ավելցուկ հայտնաբերելու դեպքում` ավել գումարը մուտքագրել նույն հաշվին:

3.4. Սույն պայմանագրի 3.3 կետում նշված դեպքում համապատասխան գումարը բանկի հաշվից գանձելու կամ հաշվին մուտքագրելու համար հիմք է հանդիսանում հաշվեսխալի դեպքը արձանագրող ակտը, որը ստորագրված է Կենտրոնական բանկում վերահաշվումը իրականացնող և հաշվեսխալը հայտնաբերող գանձապահի, վերահաշվարկի հսկիչի և դրամարկղային գործառնությունների բաժնի պետի կողմից: Ընդ որում, դրամարկղային գործառնությունների բաժնի պետի փոխարեն կարող է ստորագրել տվյալ բանկի ներկայացուցիչը: Ակտի մեկ օրինակը տվյալ կապոցի փաթեթաթղթերի, վրադիրի, պոլիէթիլենային տոպրակի (կամ թելով կապարակնիքի) հետ հանձնվում է հաշվեսխալը թույլ տված բանկին:

3.5. Կենտրոնական բանկը պարտավորվում է համապատասխան պայմաններ ստեղծել բանկի կողմից ստացված կանխիկ դրամը տեղում հաշվելու համար:

3.6. Բանկի ներկայացուցչի կամ վստահված ինկասատորի կողմից կանխիկ դրամը ընդունվելուց հետո թղթադրամների կապոցներում (մետաղադրամների պարկերում) հաշվեսխալների համար Կենտրոնական բանկը պատասխանատվություն չի կրում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։