Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 8-ին

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 108-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` քսանապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` քսանապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 111-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով կամ այդ մեքենաները վարելու իրավունքից զրկում` մինչև մեկ ամիս ժամանակով:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասում «108-110.2» թվերը փոխարինել «110-110.2» թվերով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 17-րդ գլուխը լրացնել 238.1-րդ հոդվածով`

«ՀՈԴՎԱԾ 238.1. ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Երկրագործության պետական տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 108-րդ, 109-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Երկրագործության պետական տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու, տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության երկրագործության գլխավոր պետական տեսուչը, մարզային երկրագործության պետական տեսուչները:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 244-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 244. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 111-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչները:»:

ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2004 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՀՕ-174-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։