Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 47.3-րդ հոդվածում՝
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 47.3-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի) կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված կամ օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելը կամ արտադրելը կամ պահպանելը կամ բաշխելը կամ իրացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր անվանմամբ դեղի`
1) մինչև 5 դեղի փաթեթի դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով.
2) 5-ից ավելի դեղի փաթեթի դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:».
2) 5-րդ մասը «տուգանքի նշանակում» բառերից հետո լրացնել «յուրաքանչյուր անվանմամբ դեղի դեպքում» բառերով.
3) 22-րդ մասից հանել «1-ին,» բառը: