Գլուխ 2 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 13. Ուսումնական հաստատությունների տիպերը
Հոդված 13. Ուսումնական հաստատությունների տիպերը
1. Ուսումնական հաստատությունների տիպերն են`
1) նախադպրոցական.
2) հանրակրթական.
2.1) նախնական մասնագիտական (արհեստագործական).
3) միջին մասնագիտական.
4) բարձրագույն մասնագիտական.
5) լրացուցիչ կրթության, այդ թվում՝ արտադպրոցական.
6) հետբուհական մասնագիտական կրթության:
2. Սույն օրենքին համապատասխան` կրթական ծրագրեր կարող են իրականացվել նաև ոչ ուսումնական հաստատություններում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի թույլտվությամբ:
(13-րդ հոդվածը լրաց. 26.07.01 ՀՕ-209, 01.12.03 ՀՕ-58-Ն, փոփ. 10.07.09 ՀՕ-161-Ն, 10.02.23 ՀՕ-26-Ն)
(10.02.23 ՀՕ-26-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)