ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2022 թ. N 100-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՈՒ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետին և «Տեղական տուրքերի ու վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներին համապատասխան ավագանին որոշում է`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում օրենքով սահմանված տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում օրենքով սահմանված տեղական վճարների 2023 թվականի դրույքաչափերը և արտոնությունները՝ համաձայն հավելված 2-ի:
3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերը համայնքի գյուղական բնակավայրերում հաշվարկել 0.5, Ջերմուկ քաղաքում՝ 0.75 գործակիցների կիրառմամբ, բացառությամբ «Տեղական տուրքերի ու վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի, որոնց պարագայում դրույքաչափերը հաշվարկել օրենքով սահմանված դրույքաչափերով՝ առանց գործակիցների կիրառման։
(3-րդ կետը փոփ. 24.02.23 N 10-Ն)
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա:
Կողմ -11
ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ
ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ
ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ
ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ
ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ
ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ
ԲԱԲԱՅԱՆ ԺԻՐԱՅՐ
ԱՐՍԵՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ
ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ
ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ
ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ Դեմ -0 Ձեռնպահ -2
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ
ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ
2022 թ․ դեկտեմբերի 23
ք. Ջերմուկ
Հավելված 1
ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու
2022 թվականի դեկտեմբերի 23-ի N 100-Ն որոշման
Հավելված 2
ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու
2022 թվականի դեկտեմբերի 23-ի N 100-Ն որոշման
(հավելվածը խմբ. 24.02.23 N 10-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2022 թվական: