Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 169.5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Սույն հոդվածով սահմանված տուգանքները չեն կիրառվում վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու և աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգի խախտման դեպքերում:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 170.2-րդ և 170.4-րդ հոդվածների վերնագրից և տեքստից հանել «կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային» բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 230-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմինները» բառերը փոխարինել «հարկային տեսչության մարմինները» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հարկային տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 48.1, 169, 169.9, 169.10, 169.11, 169.12, 169.13, 170.2, 170.3, 170.4, 170.6, 170.7, 170.8, 170.9 և 170.12 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև սույն օրենսգրքի 169.1, 169.5, 169.7 և 182.1 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների իրավախախտումների մասով:

Հարկային տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության վերադաս հարկային մարմնի վարչությունների պետերը և հարկային մարմնի հարկային (տարածքային) տեսչության պետերը:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 244.3-րդ հոդվածում «169.1, 169.5, 169.8, 170.2, 170.3, 170.4, 170.6, 182.1 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը» բառերը փոխարինել «169.1, 170.6 և 182.1 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` տեղեկություններին և կենսաթոշակներին վերաբերող իրավախախտումների մասով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2004 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՀՕ-187-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։