Հոդված 6. ՀՀ ԱԱՊ-Ի ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 6. ՀՀ ԱԱՊ-Ի ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
ՀՀ ԱԱՊ-ն, բացի սույն օրենքով պալատներին վերապահված գործառույթներից, իրականացնում է նաև հետևյալ գործառույթները`
ա) համակարգում է ԱԱՊ-ների գործունեությունը, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պալատների համակարգը ինչպես հանրապետությունում, այնպես էլ օտարերկրյա պետություններում.
բ) կարող է մասնակցել ձեռնարկատերերի շահերին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի մշակմանը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ եզրակացություններ կամ առաջարկություններ է ներկայացնում հանրապետության տնտեսության զարգացման հարցերով.
դ) միջազգային առևտրային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխան վկայում է անհաղթահարելի ուժի հանգամանքները (ֆորս-մաժոր), ինչպես նաև հանրապետությունում ընդունված գործարար շրջանառության սովորույթները.
ե) սահմանում է Հայաստանի Հանրապետության այն առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ոչ պետական գրանցամատյանի վարման կարգը, որոնց ֆինանսատնտեսական վիճակը վկայում է հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ձեռնարկատիրական գործունեության մեջ նրանց հուսալի և վստահելի գործընկեր լինելու մասին.
զ) (ենթակետն ուժը կորցրել է 20.05.05 ՀՕ-118-Ն)
է) տալիս է ապրանքների ծագման սերտիֆիկատներ և օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում դրանց արժանահավատության համար: Ապրանքների ծագման սերտիֆիկատների տրամադրման կարգն ու վճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
ը) մասնակցում է փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության պետական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը.
թ) տրամադրում է ԱՏԱ կառնետ (ժամանակավոր ներմուծման գրքույկ) հավաստագրեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։ ԱՏԱ կառնետ հավաստագրերը ժամանակավոր ներմուծման փաստաթղթեր են, որոնք օգտագործվում են ապրանքների ժամանակավոր ներմուծման համար, բացառությամբ տրանսպորտային միջոցների.
ժ) իրականացնում է պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի արտադրության պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների կատարման փորձաքննություն և օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում փորձաքննության ակտի և դրանում պարունակվող տեղեկատվության արժանահավատության համար: Փորձաքննության ակտի տրամադրման կարգն ու վճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
(6-րդ հոդվածը փոփ. 20.05.05 ՀՕ-118-Ն, լրաց. 14.09.22 ՀՕ-351-Ն, 01.03.23 ՀՕ-37-Ն)
(14.09.22 ՀՕ-351-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(01.03.23 ՀՕ-37-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 25.03.26 ՀՕ-118-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)