Գլուխ III · ՊԱԼԱՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ
Հոդված 8. ՊԱԼԱՏԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 8. ՊԱԼԱՏԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Պալատի կանոնադրությամբ սահմանվում են պալատի նպատակները, խնդիրները, գործառույթները և գործունեությանն առնչվող մյուս հարցերը:
2. Պալատի կանոնադրությունն ընդգրկում է`
ա) պալատի լրիվ և (կամ) կրճատ անվանումը` հայերեն, ռուսերեն և անգլերեն, ստեղծման նպատակները, գործունեության առարկան և գործառույթները.
բ) պալատի հիմնադրման տարին, ամիսը, ամսաթիվը և գտնվելու վայրը.
գ) պալատին անդամակցելու, անդամությունը դադարեցնելու, անդամավճարների վճարման կարգն ու պայմանները.
դ) պալատի կառավարման կարգը.
ե) գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը:
3. Կանոնադրության մեջ կարող են նախատեսվել նաև պալատի գործառույթներին առնչվող այլ դրույթներ: