Հոդված 12. ՊԱԼԱՏԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Հոդված 12. ՊԱԼԱՏԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
1. Պալատի կառավարման բարձրագույն մարմինը համագումարն է, որը գումարվում է 5 տարին մեկ:
2. Համագումարի գումարման ժամանակի, տեղի և օրակարգի մասին համագումարի բացումից առնվազն մեկ ամիս առաջ պալատի նախագահությունը տեղյակ է պահում պալատի անդամներին:
3. Համագումարը`
ա) հաստատում է պալատի կանոնադրությունը, փոփոխություններ է կատարում դրանում.
բ) 5 տարի ժամկետով ընտրում է պալատի նախագահ և նախագահություն.
գ) հաստատում է պալատի ծրագրերն ու գործունեության ուղղությունները.
դ) լսում և գնահատում է պալատի նախագահի և գործադիր տնօրենի հաշվետվությունները:
4. Պալատի անդամների կամ նախագահության անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ կարող է հրավիրվել արտահերթ համագումար:
5. Համագումարում քննարկվող հարցերը լուծվում են ներկա գտնվող պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ պալատի կանոնադրության հաստատման, փոփոխման հարցերը` առնվազն երկու երրորդով:
6. Համագումարի քվորումը նրա պատվիրակների երկու երրորդն է:
(12-րդ հոդվածը փոփ. 20.05.05 ՀՕ-118-Ն)