Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-07-04-ից մինչև 2007-02-10։Բացել գործող տեքստը
Գլուխ III · ՊԱԼԱՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ

Հոդված 8. ՊԱԼԱՏԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2007-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 8. ՊԱԼԱՏԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Պալատի կանոնադրությամբ սահմանվում են պալատի նպատակները, խնդիրները, գործառույթները և գործունեությանն առնչվող մյուս հարցերը:

2. Պալատի կանոնադրությունն ընդգրկում է`

ա) պալատի լրիվ և (կամ) կրճատ անվանումը` հայերեն, ռուսերեն և անգլերեն, ստեղծման նպատակները, գործունեության առարկան և գործառույթները.

բ) պալատի հիմնադրման տարին, ամիսը, ամսաթիվը և գտնվելու վայրը.

գ) պալատին անդամակցելու, անդամությունը դադարեցնելու, անդամավճարների վճարման կարգն ու պայմանները.

դ) պալատի կառավարման կարգը.

ե) գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը:

3. Կանոնադրության մեջ կարող են նախատեսվել նաև պալատի գործառույթներին առնչվող այլ դրույթներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։