Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · (գլուխը խմբ. 04.12.25 ՀՕ-446-Ն)

Հոդված 31.3. Հասանելիության սահմանափակումը վերացնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31.3. Հասանելիության սահմանափակումը վերացնելը

1. Տեղեկությունը սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին դասած պաշտոնատար անձը պարտավոր է վերացնել սահմանափակումը, եթե վերացել են տեղեկությունը սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին դասելու հիմքերը, կամ լրացել է սահմանափակման՝ օրենքով սահմանված ժամկետը, և սահմանափակման ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը բացակայում է:

2. Եթե տեղեկության հասանելիության սահմանափակումը վերացվում է, ապա տեղեկակրի «ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ» բառերի կամ «ԾՕՀ» հապավման վերևում կամ ներքևում հոծ տառերով կատարվում է «ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԱԾ է» նշումը:

3. Սահմանափակումը վերացվելուց հետո տվյալ փաստաթղթի փաստաթղթաշրջանառությունը և գործավարությունն իրականացվում են ընդհանուր կանոններին համապատասխան:

4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և իրավաբանական անձանց համապատասխան պաշտոնատար անձինք պարտավոր են տեղեկության հասանելիության սահմանափակումը վերացնելու մասին անհապաղ տեղեկացնել բոլոր նրանց, որոնց փոխանցվել է այդ տեղեկությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։