Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · (գլուխը խմբ. 04.12.25 ՀՕ-446-Ն)

Հոդված 30. Տեղեկությունները սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ դասակարգելու սահմանափակումները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30. Տեղեկությունները սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ դասակարգելու սահմանափակումները

1. Արգելվում է սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին դասել՝

1) հասարակական կարծիքի հարցումների արդյունքները.

2) ընդհանրացված վիճակագրական հետազոտությունները կամ վերլուծությունները.

3) տնտեսական և սոցիալական կանխատեսումները.

4) շրջակա միջավայրի պահպանության և արտանետումների մասին տվյալները.

5) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների աշխատանքի կամ գործառույթների հաշվետվությունները, պարտականությունների կատարման որակի կամ կառավարչական սխալների վերաբերյալ տեղեկությունները, եթե դրանք չեն բացահայտում պետական գաղտնիք կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք.

6) տեղեկությունը, որը վնասում է կամ կարող է վնասել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձի, իրավաբանական կամ ֆիզիկական անձի հեղինակությունը, բացառությամբ անձնական տվյալների կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալների, որոնց բացահայտումը կխախտի տվյալների սուբյեկտի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը.

7) սպառողների շահերի պաշտպանությունից բխող ապրանքների և ծառայությունների որակի մասին տեղեկությունները.

8) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատվիրված հետազոտությունների կամ վերլուծությունների արդյունքները, եթե դրանք չեն բացահայտում պետական գաղտնիք կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք.

9) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջետային միջոցների օգտագործման մասին փաստաթղթերը, այդ թվում՝ բյուջեից վճարված կամ վճարվող աշխատավարձերը և այլ վարձատրություններ կամ փոխհատուցումներ, եթե դրանք չեն բացահայտում պետական գաղտնիք կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք.

10) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գույքային պարտավորությունների վերաբերյալ տեղեկությունները, եթե դրանք չեն բացահայտում պետական գաղտնիք կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք.

11) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գույքի վերաբերյալ տեղեկությունները, եթե դրանք չեն բացահայտում պետական գաղտնիք կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք.

12) անձանց իրավունքների, ազատությունների, պարտականությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պահվում են գրադարանների բաց ֆոնդերում կամ կազմակերպությունների բաց տեղեկատվական համակարգերում.

13) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց իրավական կարգավիճակը, ինչպես նաև անձանց իրավունքները և ազատությունները, դրանց իրականացման կարգերը սահմանող իրավական ակտերը.

14) իրավաբանական և ֆիզիկական անձանց դիմումների և հանրագրերի քննարկման և դրանց արդյունքներով որոշումների կայացման կարգերը.

15) սահմանված կարգով քննարկված՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց դիմումների և հանրագրերի վերաբերյալ կայացված որոշումները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

16) բյուջեի կատարման, տնտեսության ընդհանուր վիճակի և բնակչության կարիքների մասին տեղեկությունները.

17) սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։