Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10.

Հաստատել՝

1) սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների՝ սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն.

2) Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման դոտացիաների ձևով տրամադրվող հատկացումների՝

ա) ըստ գործոնների բաշխման ենթակա հետևյալ ընդհանուր գումարները՝

- «ա» գործոնով և 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքներին տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը՝ 5,716,788.4 հազար դրամ, որից 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքին տրամադրվող դոտացիայի տարեկան գումարը՝ 1,500.0 հազար դրամ,

- «բ» գործոնով տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը՝ 7,950,000.0 հազար դրամ,

բ) Հայաստանի Հանրապետության օրենքներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հողի հարկի և գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով այդ հարկերի գծով համայնքների 2003 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների փոխհատուցմանն ուղղման ենթակա տարեկան գումարը՝ 85,211.6 հազար դրամ.

3) համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դոտացիաներ տրամադրելու համար սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալի բաշխումն ըստ առանձին համայնքների` սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2005 թվականի ծախսերի նախահաշիվը՝ 1,638,820.0 հազար դրամ գումարով` սույն օրենքի N 3 հավելվածի համաձայն.

5) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2005 թվականի բյուջեն, եկամուտների և ծախսերի գծով՝ 85,296,258.5 հազար դրամ գումարով` սույն օրենքի N 4 հավելվածի համաձայն.

6) Սևանա լճի վերականգնման 2005 թվականի տարեկան ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերը` սույն օրենքի N 5 հավելվածի համաձայն.

7) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2005 թվականի՝

ա) վարչական ծախսերի նախահաշիվը՝ 2,848,065.8 հազար դրամ գումարով` սույն օրենքի N 6 հավելվածի համաձայն,

բ) կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը՝ 2,295,847.8 հազար դրամ.

8) կրթության զարգացման 2001-2005 թվականների պետական ծրագրի 2005 թվականի տարեկան միջոցառումները` սույն օրենքի N 7 հավելվածի համաձայն.

9) «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ ստացող համայնքների ցանկը և այդ սուբվենցիաները տրամադրելու համար նախատեսված հատկացումների գումարները` սույն օրենքի N 8 հավելվածի համաձայն.

10) սոցիալական ապահովության բնագավառում իրականացվող որոշ ծրագրերի գծով սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը ծրագրային դասակարգմամբ` սույն օրենքի N 9 հավելվածի համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։