Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Սահմանել, որ՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Սահմանել, որ՝

1) 2006 թվականի հունվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի շարունակի 2005 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումների իրականացումը.

2) 2005 թվականի ընթացքում առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) ստացվող միջոցները կուտակվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում՝ սեփականաշնորհման հատուկ հաշվում.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2010 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը 1993-2004 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված բյուջետային վարկերի մարման ժամկետը երկարաձգվում է մինչև 2010 թվականի հունվարի 1-ը.

4) 2005 թվականին քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը կազմում է 20,000.0 դրամ, հարկային և մաքսային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը՝ 55,500.0 դրամ, իսկ յուրաքանչյուր պետական մարմնի քաղաքացիական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդի միասնական տոկոսային դրույքաչափը` այդ մարմնի գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված քաղաքացիական ծառայողների աշխատավարձի տարեկան ֆոնդի 10 տոկոսի չափով.

5) Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2005 թվականի բյուջետային տարում էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող առավել կարևոր նշանակության սպառողների համար էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններին բյուջետային երաշխիքներ չի տրամադրում.

6) սույն օրենքի N 1 հավելվածում «Երևանի համաքաղաքային նշանակության ծախսեր» ծրագրով Երևանի քաղաքապետարանի գծով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը 2005 թվականին իրականացվում է Երևան քաղաքում տեղաբաշխված պետական սեփականություն համարվող հողերի օտարումից սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կապիտալի գործառնություններից եկամուտների` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջե ստացմանը համամասնորեն.

7) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համակարգի զարգացման և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդերի գումարների օգտագործման ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ տարեկան ծախսերի նախահաշվի ձևով: Ֆոնդերի միջոցները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող ամենամսյա հաշվետվության հիման վրա, ձևակերպվում են որպես պետական բյուջեի համապատասխան եկամուտ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ընթացիկ ու կապիտալ ծախսերի հոդվածներում՝ որպես պետական բյուջեի համապատասխան ծախս, ընդ որում, նշված ֆոնդեր մուտքագրված, ինչպես նաև այդ ֆոնդերից ծախսված միջոցների գումարների չափով ավելացվում են սույն օրենքի 2-րդ և 6-8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և ծախսերի գումարները (սույն օրենքի N 1 հավելվածում նշված ծախսերն արտացոլվում են 01 խմբի 02 ենթախմբում որպես առանձին ծրագրեր).

8) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.1 -րդ հոդվածի I մասի 1.1-րդ կետի «դ» ենթակետով և 1.2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով թվարկված՝ Երևան քաղաքի տարածքում գոյացող եկամտատեսակները 2005 թվականին (մինչև Երևան քաղաքի կարգավիճակի մասին օրենքի ընդունումը) ամբողջությամբ ուղղվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորմանը.

9) համայնքների բյուջեներին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածով եկամտահարկից և շահութահարկից նախատեսված մասհանումները 2005 թվականի բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չեն կատարվում, իսկ բնապահպանական վճարներից մասհանումները կատարվում են «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

10) սույն օրենքով նախատեսված ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր գումարի՝ ըստ առանձին համայնքների բաշխման նպատակով իրականացվող հաշվարկներում (համաձայն «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի) օգտագործվում են յուրաքանչյուր համայնքի գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված՝ այդ համայնքի բյուջե 2003 թվականին վճարման ենթակա հողի հարկի և գույքահարկի տարեկան գումարները (առանց հողի հարկի և գույքահարկի գծով 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, ինչպես նաև 2003 թվականին հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների), ավելացված Հայաստանի Հանրապետության օրենքներով և համայնքների ավագանիների կողմից (ավագանիներին օրենքով տրված իրավասությունների սահմաններում) ընդունված որոշումներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հողի հարկի և գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով այդ հարկերի գծով համայնքների 2003 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների գումարները: Սահմանել, որ 2004 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքների գծով 2005 թվականի ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվում են այդ համայնքների ղեկավարների կողմից Հայաստանի Հանրապետության հարկային պետական մարմնին հայտնած հիմնավորված ելակետային տվյալները.

11) սույն օրենքով համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման դոտացիաների ձևով տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներառում է նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հողի հարկի և գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով այդ հարկերի գծով համայնքների 2003 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեից հատկացվող գումարները: Համայնքների բյուջեներին` սույն օրենքով նախատեսված ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարում Հայաստանի Հանրապետության օրենքներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հողի հարկի և գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով այդ հարկերի գծով համայնքների 2003 թվականի բյուջեներում առաջացած եկամուտների կորուստների փոխհատուցման համար նախատեսված ամբողջ գումարի վճարմամբ, այդ կորուստները համարվում են ամբողջությամբ փոխհատուցված: Հայաստանի Հանրապետության օրենքներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հողի հարկի և գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով այդ հարկերի գծով համայնքների 2004 թվականի բյուջեներում առաջացող եկամուտների կորուստների գումարները փոխհատուցվելու են Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին.

12) սույն օրենքի N 9 հավելվածը կիրառվում է այդ հավելվածում ներառված ծրագրերի իրականացման աստիճանը բնորոշող ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների կատարման մասին հաշվետվության ներկայացման համար, իսկ նշված հավելվածում ներկայացված ծրագրերի` գանձապետական համակարգի միջոցով կատարումը և կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է սույն օրենքի N 1 հավելվածի համապատասխան: Ընդ որում, սույն օրենքի N 9 հավելվածում ներկայացված ցուցանիշների կատարման մասին հաշվետվության ցուցանիշների արժանահավատության համար պատասխանատու է այդ ծրագրերն իրականացնող Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառավարման մարմինը.

13) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա գույք առանձնացնելիս, գույքն ստացող պետական կառավարչական հիմնարկը պարտավոր է մատակարարին վճարել վերջինիս ներկայացրած հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը, մատակարարի անունից այն վճարելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան եկամտային հաշվին, որպես մատակարարի` ավելացված արժեքի հարկի գծով պարտավորության կատարում.

14) Երևան քաղաքում տեղաբաշխված պետական սեփականություն համարվող հողերի օտարումից պետական բյուջե ստացվող կապիտալի գործառնություններից եկամուտներից մինչև 3,250.3 մլն դրամի չափով միջոցներ ուղղվում են «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի և «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ Երևանի «Ջերմային տնտեսություն» ՓԲԸ-ի պարտքերի մարմանը.

15) քաղաքացիաիրավական հարաբերություններից ծագած պարտքի բռնագանձման հարկադիր կատարման վարույթի ընթացքում սահմանված կարգով պարտքի դիմաց պետական կառավարչական հիմնարկի ձեռք բերած գույքի իրացումից եկամուտները հաշվեգրվում են այն հաշիվներին, որտեղ պետք է հաշվեգրվեր տվյալ պարտքի գումարը.

16) սույն օրենքի 11-րդ հոդվածի 14-րդ մասի իմաստով՝

ա) նախորդ տարիների բյուջետային պարտավորություն է համարվում մի կողմից՝ Հայաստանի Հանրապետության անունից գործող պետական մարմինների, հիմնարկների, մյուս կողմից՝ իրավաբանական անձանց, քաղաքացիների կամ համայնքների միջև քաղաքացիաիրավական, աշխատանքային հարաբերություններով գործարքից կամ օրենքի, այլ իրավական ակտի ուժով ծագած և բյուջետային տարվա առաջին օրվա դրությամբ կետանցված վճարային պարտավորությունը,

բ) վճարային պարտավորությունը համարվում է ծագած, եթե պարտատերը օրենքի, իրավական ակտի կամ պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետության նկատմամբ ձեռք է բերել որոշակի ժամկետում համապատասխան չափով գումարի ստացման պահանջի իրավունքը,

գ) վճարային պարտավորությունը համարվում է կետանցված, եթե դրա վճարման՝ օրենքով, իրավական ակտով կամ պայմանագրով որոշված կատարման ժամկետը լրացել է.

17) սույն օրենքով սահմանված մորատորիումի ողջ ժամանակահատվածում նախորդ բյուջետային տարիներին առաջացած պարտքերի նկատմամբ տոկոսներ և տույժեր չեն հաշվարկվում.

18) ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման դեպքում «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան կատարվող վճարների հաշվին Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտների ուղղումը Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորմանն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

19) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների օգտագործման ուղղությունները (տարեկան ծախսերի նախահաշվի ձևով) և կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող ամենամսյա հաշվետվության հիման վրա, ձևակերպվում են որպես պետական բյուջեի համապատասխան եկամուտ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ընթացիկ ու կապիտալ ծախսերի համապատասխան հոդվածներում՝ որպես պետական բյուջեի համապատասխան ծախս, ընդ որում, նշված ծառայությունների մատուցումից ստացված գումարների, ինչպես նաև դրանց հաշվին ծախսված գումարների չափով ավելացվում են սույն օրենքի 2-րդ և 6-8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և ծախսերի գումարները (սույն օրենքի N 1 հավելվածում նշված ծախսերն արտացոլվում են 03 խմբի 01 ենթախմբում որպես առանձին ծրագիր):

Սույն մասում նշված ծախսերի ֆինանսավորումը, հաստատված նախահաշվին համապատասխան, 2005 թվականին իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով իրականացվող ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջե ստացված եկամուտների, ինչպես նաև մինչև 2005 թվականի հունվարի 1-ը մատուցված ծառայությունների դիմաց ստացված միջոցների` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ չօգտագործված գումարների (որոնք նույնպես համարվում են որպես Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մուտքեր) հաշվին.

20) դատարանի վճիռներով պետության սեփականություն ճանաչվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող ինքնակամ շինություն ճանաչված անշարժ գույքի ուղղակի վաճառքից կամ աճուրդով օտարումից Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտներն ուղղվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի, ինչպես նաև նշված գույքի պետական գրանցման և օրենսդրությամբ սահմանված դեպքերում քանդման հետ կապված ծախսերի ֆինանսավորմանը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

21) սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների համար 2005 թվականին իրականացվող գնումների անվանացանկը ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման, սույն օրենքով չի հաստատվում.

22) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացվող հակահրդեհային պահպանության ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների օգտագործման ուղղությունները (տարեկան ծախսերի նախահաշվի ձևով) և կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով հակահրդեհային պահպանության ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող ամենամսյա հաշվետվության հիման վրա, ձևակերպվում են որպես պետական բյուջեի համապատասխան եկամուտ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ընթացիկ ու կապիտալ ծախսերի համապատասխան հոդվածներում՝ որպես պետական բյուջեի համապատասխան ծախս, ընդ որում, նշված ծառայությունների մատուցումից ստացված գումարների, ինչպես նաև դրանց հաշվին ծախսված գումարների չափով ավելացվում են սույն օրենքի 2-րդ և 6-8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և ծախսերի գումարները (սույն օրենքի N 1 հավելվածում նշված ծախսերն արտացոլվում են 03 խմբի 01 ենթախմբում որպես առանձին ծրագիր):

Սույն մասում նշված ծախսերի ֆինանսավորումը, հաստատված նախահաշվին համապատասխան, 2005 թվականին իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով հակահրդեհային պահպանության գծով իրականացվող ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջե ստացված եկամուտների, ինչպես նաև մինչև 2005 թվականի հունվարի 1-ը մատուցված ծառայությունների դիմաց ստացված միջոցների` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ չօգտագործված գումարների (որոնք նույնպես դիտվում են որպես Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մուտքեր) հաշվին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։