Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը 2005 թվականին անհրաժեշտության դեպքում՝

1) վերաբաշխել սույն օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն խմբին և ենթախմբին պատկանող նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև՝ նրանց գծով տվյալ ծրագիրն իրականացնելու համար սույն օրենքով հաստատված հատկացումները.

2) փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն խմբին և ենթախմբին դասվող՝ սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի ներկայացմամբ՝ Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների ցանկերում.

3) սույն մասով սահմանված դեպքերում կատարված ծախսերը և ստացված եկամուտներն արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում և այդ գումարների չափով ավելացնելով սույն օրենքի 2-րդ և 6-8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և ծախսերի (դրանք արտացոլելով նաև սույն օրենքի N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբում որպես առանձին ծախսային ծրագրեր) գումարները, Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեից առանց սահմանափակման իրականացնել`

ա) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված հիմքերով հայցադիմումներ, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները,

բ) Հայաստանի Հանրապետության հարկային կամ մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում և պետական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված ստուգումների և վերստուգումների արդյունքում առաջադրված լրացուցիչ հարկային և մաքսային պարտավորությունների մարման համար անհրաժեշտ վճարումները,

գ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ոչ կառավարչական բնույթի գործունեություն իրականացնող պետական (բյուջետային) հիմնարկների պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում պետական գրանցման, կնիքների պատրաստման թույլտվության, ինչպես նաև կազմակերպությանը հանձնված գույքի գրանցման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները,

դ) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից գույք առանձնացնելիս գույքն ստացող պետական կառավարչական հիմնարկի կողմից մատակարարին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի գծով ծախսերը,

ե) սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամներին վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայի պետական համարանիշ տալու, ինչպես նաև ավտոմեքենայի գրանցման ու վերագրանցման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումների գծով այդ հաշմանդամների փոխարեն, նշված օրենքի 31-րդ հոդվածի պահանջներին համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կատարվող ծախսերը.

4) պետական սեփականություն համարվող գույքը հիմնադրամներին վարձակալության հանձնելիս` հաշվարկված վարձակալական վճարները, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում, թողնել հիմնադրամների տնօրինությանը՝ որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճար՝ առանց սահմանափակման, այդ գումարներն արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների ծախսային մասում՝ որպես պետական բյուջեից` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հիմնադրամներին կատարված հատկացումներ, իսկ եկամուտներում՝ որպես պետական բյուջե այդ հիմնադրամների կողմից մուծված վարձակալական նույն չափերի վճարների ստացում.

5) բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում պետական բյուջեում՝ սույն օրենքի համաձայն բյուջետային ելքերի ֆինանսավորման համար միջոցների անբավարարության առաջացման դեպքում ժամանակավորապես՝ մինչև 2005 թվականի դեկտեմբերի 15-ը վերականգնելու պայմանով, ներգրավել առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) ստացված միջոցների կուտակման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված սեփականաշնորհման հատուկ հաշվում միջոցների առկա մնացորդները` ներկայացնելով հատուկ հաշվի շարժը Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում (առանձին հավելվածով).

6) սույն օրենքի 6-րդ հոդվածով բյուջետային եկամուտների, ըստ ձևավորման աղբյուրների դասակարգման առանձին խմբերի գծով սահմանված համապատասխան գումարները պետական բյուջեի կատարման ընթացքում գերազանցած՝ լրացուցիչ ստացված եկամուտների գումարի չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների, ինչպես նաև բյուջետային ծախսերի ֆինանսավորման համար սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային հատկացումների գումարները և N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի գծով սահմանված հատկացումները, և դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով (սույն մասի գործողությունը չի տարածվում սույն օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ, 19-րդ և 22-րդ մասերի և սույն հոդվածի 3-րդ, 19-րդ, 20-րդ, 22-րդ և 23-րդ մասերով նախատեսված դեպքերի վրա).

7) բյուջետային վարկերի վերադարձից ստացվող մուտքերի սույն օրենքով սահմանված գումարը պետական բյուջեի կատարման ընթացքում գերազանցած՝ բյուջետային վարկերի վերադարձից լրացուցիչ ստացված մուտքերի չափով ավելացնել սույն օրենքի N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի գծով սահմանված հատկացումները և դրա օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով (սույն մասի գործողությունը չի տարածվում սույն հոդվածի 23-րդ մասով նախատեսված դեպքի վրա).

8) բյուջետային տարվա արդյունքներով՝ գերազանցել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը՝ ներքին և արտաքին աղբյուրներից ստացված փոխառությունների՝ սույն օրենքով նախատեսված մարումների գծով առաջացող տնտեսումների գումարի չափով և նույն չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները, 3-րդ հոդվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների համապատասխան գումարները և N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի գծով սահմանված հատկացումները, և դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով.

9) վերաբաշխել սույն օրենքի`

ա) N 3 հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2005 թվականի ծախսերը (ինչպես ըստ ծախսային հոդվածների, այնպես էլ կոմիտեի կենտրոնական ապարատի և ստորաբաժանումների միջև), այն պայմանով, որ թույլ չտրվի կոմիտեի՝ սույն օրենքի N 1 հավելվածում նախատեսված ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումների ծավալների փոփոխություն և սույն օրենքի N 3 հավելվածով սահմանված յուրաքանչյուր ծախսային հոդվածի գծով նախատեսված ծախսերի ընդհանուր գումարի կրճատում՝ 15 տոկոսի, կամ ավելացում՝ 30 տոկոսի չափով,

բ) N 4 հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2005 թվականի ծախսերը (ըստ ծախսային ծրագրերի).

10) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի և սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համապատասխան թույլատրվող վերաբաշխումներով պայմանավորված փոփոխություններ կատարել սույն օրենքի NN 3-5-րդ և 7-9-րդ հավելվածներում.

11) սույն օրենքի 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների կազմում չնախատեսված և պետական բյուջե մուտքագրված նվիրաբերված գումարների, ըստ նվիրաբերողի կողմից որոշված ուղղությունների, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով օգտագործման դեպքում, այդ գումարների հանրագումարի չափով գերազանցել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի համար սահմանված առավելագույն չափաքանակի անվանական (գումարային) մեծությունը.

12) նախորդ տարիների պետական բյուջեների մասին օրենքներով սահմանված՝ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) ստացված միջոցների հաշվին ֆինանսավորվող ծրագրերի գծով հիշյալ օրենքներով նախատեսված հատկացումների՝ 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ չիրացված մնացորդի սահմաններում, 2005 թվականի բյուջետային տարում շարունակել դրանց ֆինանսավորումը նույն աղբյուրից և նշված միջոցների հաշվին կատարված ծախսերն արտահայտել Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում (առանձին հավելվածով)` կատարված ծախսերի գումարի չափով ավելացնելով սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված բյուջետային հատկացումների և պետական բյուջեի դեֆիցիտի ընդհանուր գումարները, 3-րդ հոդվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների համապատասխան գումարները.

13) «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պետական բյուջեի 2004 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների հաշվին ֆինանսավորվող կապիտալ շինարարության և կապիտալ նորոգման ծրագրերի գծով, հիշյալ օրենքով նախատեսված հատկացումների՝ 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ չիրացված մնացորդի սահմաններում, 2005 թվականի բյուջետային տարում շարունակել դրանց ֆինանսավորումը պետական բյուջեի 2005 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների հաշվին, և նշված միջոցների հաշվին կատարված ծախսերն արտահայտել Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում (առանձին հավելվածով)` կատարված ծախսերի գումարի չափով ավելացնելով սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված բյուջետային հատկացումների և պետական բյուջեի դեֆիցիտի ընդհանուր գումարները, 3-րդ հոդվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների համապատասխան գումարները.

14) ի լրումն «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժզ» մասի, «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 22-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 14-րդ մասի՝ 2005 թվականի բյուջետային տարում չմարվող նախորդ տարիների բյուջետային պարտքերի մարման գծով սահմանել մորատորիում՝ մինչև մեկ տարի ժամկետով, բացառությամբ՝

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 60-րդ գլխով նախատեսված՝ պետական մարմինների և պաշտոնատար անձանց գործողություններով պատճառված վնասի հատուցման պարտավորությունների, բացառությամբ գործարքով կամ իրավական ակտերով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով ներկայացված վնասի հատուցման պարտավորությունների,

բ) Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա տրվող հատկացումներով մարվող պարտավորությունների,

գ) Հայաստանի Հանրապետության կնքած միջազգային մասնավոր այն պայմանագրերից ծագած վճարային պարտավորությունների, որոնցում կիրառվող իրավունքը Հայաստանի Հանրապետության իրավունքը չէ,

դ) բյուջետային հիմնարկների (այդ թվում՝ լուծարված) աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գծով 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ կետանցված պարտավորությունների, եթե նշված ծախսերի կատարումը նախատեսված է եղել համապատասխան (աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գծով պարտավորության առաջացման) տարիների պետական բյուջեներով սահմանված համապատասխան ծախսային ծրագրերի՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ» հոդվածով առանձնացված հատկացումների հաշվին,

ե) սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռների, դատավճիռների և որոշումների համաձայն բռնագանձման ենթակա` 2004 թվականին գործարքից, օրենքի կամ իրավական ակտի ուժով ծագած գումարների գծով պարտավորությունների.

15) պահպանելով սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով հաստատված ծախսային ծրագրերի գծով հատկացումների ընդհանուր գումարները՝ վերաբաշխել դրանք ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների (առանց սահմանափակման).

16) սույն օրենքի համաձայն բյուջետային ելքերի ֆինանսավորման համար բյուջետային տարվա ընթացքում պետական բյուջեում միջոցների անբավարարության առաջացման դեպքում, դրանց ֆինանսավորմանն ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների 2005 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի` սույն օրենքով նախատեսված բյուջետային ծախսերի ֆինանսավորմանը չուղղված գումարը, ինչպես նաև սույն օրենքի 3-րդ հոդվածով հաստատված պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման արտաքին աղբյուրների կազմում չնախատեսված, սակայն 2005 թվականի բյուջետային տարվա ընթացքում փաստացի ստացված վարկերի գումարները.

17) «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված, սակայն չստացված պաշտոնական տրանսֆերտների գումարները 2005 թվականին ստանալու դեպքում, դրանք առաջնահերթության կարգով, սույն հոդվածի 6-րդ մասին համապատասխան, ուղղել դրանց չստացմամբ պայմանավորված բյուջետային պարտքերի մարմանը.

18) Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող` սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված վարկային ծախսային ծրագրերի կատարման ընթացքին նպաստելու նպատակով, այդ ծրագրերը ֆինանսավորելիս (նշված ծախսերի ֆինանսավորման համապատասխան վարկային աղբյուրների առկայությամբ), չգործադրելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված բյուջետային հատկացումների վերաբաշխման մեխանիզմը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթը, գերազանցել դրանց գծով սույն օրենքի N 1 հավելվածի N 17 աղյուսակով սահմանված` արտաքին աղբյուրներից ստացվող վարկերի հաշվին նախատեսված հատկացումների ընդհանուր գումարը և նույն չափով նաև այդ ծրագրերի գծով սահմանված հատկացումների ընդհանուր գումարը, ինչպես նաև սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված պետական բյուջեի դեֆիցիտի գումարը.

19) ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման դեպքում «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան կատարվող վճարների հաշվին Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտների գումարի չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (ծախսերն արտացոլելով սույն օրենքի N 1 հավելվածի 14 խմբի 02 ենթախմբում` որպես առանձին ծրագիր).

20) «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի և «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ Երևանի «Ջերմային տնտեսություն» ՓԲԸ-ի պարտքերը մարելու նպատակով, կատարված ծախսերը և ստացված եկամուտներն արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում և այդ գումարի չափով ավելացնելով սույն օրենքի 2-րդ, 6-8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և ծախսերի գումարները, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին և «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին Երևան քաղաքում տեղաբաշխված պետական սեփականություն համարվող հողերի օտարումից պետական բյուջե ստացվող կապիտալի գործառնություններից եկամուտների մուտքերի հաշվին Երևանի քաղաքապետարանին հատկացնել մինչև 3,250.3 մլն դրամի չափով միջոցներ (ծախսերն արտացոլելով սույն օրենքի N 1 հավելվածում 08 խմբի 02 ենթախմբում` որպես առանձին ծրագիր).

21) իր սահմանած ոլորտների գծով հաստատել 2005 թվականի պետական գնումների անվանացանկը.

22) դատարանի վճիռներով պետության սեփականություն ճանաչվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող ինքնակամ շինություն հանդիսացած անշարժ գույքի ուղղակի վաճառքից կամ աճուրդով օտարումից ստացվող Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտների գումարի չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (սույն մասում նշված եկամուտների հաշվին ֆինանսավորվող Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի, ինչպես նաև նշված գույքի պետական գրանցման և օրենսդրությամբ սահմանված դեպքերում քանդման հետ կապված ծախսերն արտացոլելով սույն օրենքի N 1 հավելվածում 14 խմբի 02 ենթախմբում` որպես առանձին ծրագիր).

23) «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ առկա` սույն օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներով չնախատեսված պարտավորությունների դիմաց ձեռք բերել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի պետական բաժնեմասը նշված, գործարքի գծով պետական բյուջեից կատարված ծախսերն ու ստացված բյուջետային մուտքերն առանձին հավելվածով արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։