Գլուխ 3 · ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 25. Արդյունաբերական քաղաքականության օբյեկտների խորհրդատվական աջակցությունը
Հոդված 25. Արդյունաբերական քաղաքականության օբյեկտների խորհրդատվական աջակցությունը
1. Պետական կառավարման մարմինների կողմից արդյունաբերական քաղաքականության օբյեկտների խորհրդատվական աջակցությունը կարող է իրականացվել հետևյալ ձևերով.
1) արդյունաբերական քաղաքականության օբյեկտներին խորհրդատվական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ստեղծում և դրանց գործունեության ապահովում.
2) արդյունաբերական քաղաքականության օբյեկտների կողմից կատարված ու փաստաթղթավորված` հիմնավորված խորհրդատվական ծախսերի մասնակի կամ լրիվ փոխհատուցում: