Գլուխ 4 · ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 18. ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 18. ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Բուսական աշխարհի օբյեկտների պաշտպանության նպատակով արգելվում է`
ա) հրկիզումը.
բ) հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների չկանոնակարգված օգտագործումը.
գ) բուսատեսակների ապօրինի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, կլիմայավարժեցումը և սելեկցիոն նպատակով օգտագործումը.
դ) կենսաբանական տեխնոլոգիաների միջոցով ստացված կենդանի ձևափոխված օրգանիզմների ինքնակամ օգտագործումը: