Գլուխ 4 · ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 18. ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 18. ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Բուսական աշխարհի օբյեկտների պաշտպանության նպատակով արգելվում է`
ա) հրկիզումը.
բ) հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների չկանոնակարգված օգտագործումը.
գ) բուսատեսակների ապօրինի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, կլիմայավարժեցումը և սելեկցիոն նպատակով օգտագործումը.
դ) կենսաբանական տեխնոլոգիաների միջոցով ստացված կենդանի ձևափոխված օրգանիզմների ինքնակամ օգտագործումը.
ե) բնակավայրերում կանաչ գոտիների չափերին և տեսակային կազմին ներկայացված պահանջների խախտումը:
(18-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-58-Ն)